<< ԱՐԾԱԹԵ >> ԵՐԿՅԱԿԸ

12:21 - 17 Փետ, 2021

Միջազգային մրցաշար  կարելի է համարել Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությունը: Տանտերերից բացի մասնակցում են  նաև Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Սերբիայի և Հայաստանի պատվիրակները:

10 մետրանոց  աշտարակացատկում  առաջինը մրցելույթ  ունեցան երկյակները ՝ սինքրոն մրցաձևի ցատկորդները:  Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան -  Վարդան Բայանդուրյան  << թռչող  զույգը  >> գրավեց երկրորդ պատվավոր տեղը ՝ առաջ թողնելով  միայն տանտերերին:

Մեր հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասաց, որ վերը նշած տղաները  վաղը ՝ փետրվարի  18 –ին  կմրցեն անհատական  10 մ. աշտարակացատկում:

Առավոտյան մրցահերթում կանցկացվեն նախնական փուլի մրցումները, իսկ երեկոյան հերթում   մեդալների համար կպայքարեն  եզրափակիչ մտած  ջրացատկորդները:

Այլ նորություններ